Ֆրանսահայ բնապահպան ու քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններին: Հայուհին ծնվել է Փարիզի շրջանում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ բնակվում է մինչև օրս: Այնտեղ նա սովորել է ֆրանս-գերմանական օրենքն ու դարձել իրավաբան, բնապահպան: Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Եվրոպայի մայրաքաղաք համարվող Ստրասբուրգի քաղաքապետ դառնալու ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանի հնարավորությունները մեծ են:
Հիշեցնենք, որ Ժաննա Բարսեղյանը համագործակցում է Հայաստանի հետ՝ իրագործելով էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների վերամշակման ոլորտներում անցկացվող նախագծեր: