ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում դեռ 2019-ի դեկտեմբերին ձևավորված Քննիչ հանձնաժողովի կազմում ընդգրկել 11 հոգի, իսկ դրա ղեկավար ընտրել Անի Սամսոնյանին: Առաջարկվում է նաև քննության առնել նախորդ տարի քաղաքապետարանին նվիրատվության հանձնված անշարժ ու շարժական գույքի ընթացակարգի, պայմանագրերի թափանցիկության խնդիրը: Իշխող ուժի պատգամավորները, սակայն, հակադարձում են, որ այդ հաևցը տեղական ինքնակառավարման տիրույթում է: