Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը պետք է քաղաքական լուծում տա երկրում հակամարտության կարգավորմանն ու ամեն ինչ անի պետության ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Նման կոչերով է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: Ի դեպ, Թուրքիայի իշխանությունները պաշտպանում են Հաֆթարի ընդդիմադիր Լիբիայի կառավարությանը, որը ճանաչել է ՄԱԿ-ը: Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Բեռլինում համատեղ հուշագիր ստորագրելուց Հաֆթարի հրաժարումը նշանակում էր, որ նա խնդրին քաղաքական լուծում տալու մտադրություն չունի: