3 միլիոն դոլար գլխագին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Առաջարկն արել է Իրանի խորհրդարանականներից մեկը: Այս մասին գրում է Isna լրատվական գործակալությունը: Իրանի օրենսդիր մարմնի անդամ Ահմադ Համզեն հայտարարել է, որ Իրանի խորհրդարանականներն անձամբ կվճարեն այդ գումարն այն մարդուն, ով կսպանի ԱՄՆ նախագահին ու կբերի նրա գլուխը: Իսլամական Հանրապետության օրենսդիր մարմնի խոսնակը հայտնել է նաև, որ ուկրաինական օդանավի կործանման մեղքը Միացյալ Նահանգներինն է:
Հիշեցնենք, որ նախքան ավիավթարը Իրանի լրատվամիջոցներն արդեն հայտնել էին, որ պատրաստ են 80 մլն դոլար վճարել նրան, ով կբերի Թրամփի գլուխը: Հիշատակվել է նաև, որ եթե Իրանի յուրաքանչյուրն քաղաքացի մեկ դոլար հանգանակի, ապա այդ գումարը կհավաքվի: