Իրանը խոստովանել է, որ ուկրաինական ուղևորատար օդանավը խոցել է երկու հրթիռով: Իսլամական Հանրապետության քաղավիացիայի երկրորդ նախնական զեկույցի համաձայն՝ օդանավը խփվել է փոքր հեռահարություն ունեցող ТОР-М1 զենիթահրթիռային համակարգով: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է իրանական գերատեսչության կայքում: Հստակեցվել է, որ հրթիռները թռել են հյուսիսային ուղղությունից: Բնակավայրի վրայով թռիչք իրականացնող բոինգն օդանավի խոցվելուց հետո կտրուկ կորցրել է բարձրությունը, բախվել գետնին ու պայթել:
Հիշեցնենք, որ ուղևորատար օդանավն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը: Ավիավթարի հետևանքով մահացել է 176 մարդ: