Կարգապահական առումով Գագիկ Ծառուկյանը, Արման Աբովյանը և ամբողջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկելու շատ բան ունեն՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ խորհրդարանում այդպիսի դեպքերն անընդունելի են: ԱԺ փոխնախագահը անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի մասին Ֆեյսբուքում իր գրառմանը, նշել՝ ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը հանգիստ թողնի ժողովրդին և իր ղեկավարած կուսակցությանը: Սիմոնյանը խոսել է նաև Միքայել Մինասյանի վերջին հրապարակումների մասին: