Դավոսում մեկնարկել է համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովը, որի օրակարգի առանցքային թեման կապված է կլիմայական փոփոխությունների հետ: Շվեյցարական քաղաքում հավաքված համաշխարհային տերությունների ղեկավարները, քաղաքական գործիչներն ու գործարարները ցանկանում են լուծել գլոբալ տաքացման հիմնախնդիրը, ինչն օրեցօր ավելի է խորացնում ճգնաժամը: Դավոսում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ի դեպ, Սպիտակ տան ղեկավարի դավոսյան ելույթը նախանշված էր այն օրը, երբ օվկիանոսից այն կողմ՝ Վաշինգտոնում, մեկնարկում են ԱՄՆ նախագահի իմփիչմենթի գործի լսումները Սենատում: