Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի թեմային անդրադարձել է նաև արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանը զգուշացրել է՝ պետությունն այնքան հզոր է, որ թույլ չի տա, որ որևէ մեկը փորձի անկարգություններով սպառնալ:
«Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»,- ասել է նախարար Ռուստամ Բադասյանը: