Սիրիայի Իդլիբ շրջանում հրադադար հաստատելու գործում աջակցելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ռուս պաշտոնակցին: Երկու երկրների նախագահների՝ Սիրիայի թեժ շրջաններում ապառազմականացմանը վերաբերող թեմայով երկխոսության մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն մասնավորապես ասել է.
«Մեր նախագահը Պուտինին ներկայացրել է վիճակագրական տվյալներն ու բացատրել իրավիճակի ամբողջ լրջությունը: Հանդիպման ժամանակ նա ազնիվ ու բաց հայտարարել է, որ հարձակումները պետք է դադարեցվեն: Նույն կոչով մենք դիմել ենք նաև միջազգային հանրությանը»: