«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր իր ելույթում, անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերող օրենքի նախագծի թեժ քննարկմանը, նշել է՝ Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է շրիշակի, գողական, «բեսեդկայի» մակարդակի և բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն պատգամավորներին: Կոնջորյանն ընդգծել է. «Էս Ազգային ժողո՞վ ա, թե՞ ազգային քուչա»: