53 հայտ, 12 ընտրություն. սա դեպի Եվրատեսիլ մրցույթի ամփոփ արդյունքն է:
Մրցույթի ձևաչափը նախորդ տարվանից տարբերվում էր: Հանրայինը հայտարարել էր երգի մրցույթ և նշել, որ հենց լավագույն երգը ներկայացնողը կարող է 2020-ին դառնալ մեր դեսպանը Եվրատեսիլում:
Նաև նշվում է, որ արվել է հնարավորը՝ թափանցիկ ու ազնիվ ընտրություն անելու համար: Ժյուրիի անդամները հաստատում են ասվածը: