Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հունվարի 21-ին դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։
Ըստ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ նրա հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը, քանի որ ավելի քան 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Գրիգորյանի շաքարային դիաբետը։
Պաշտպանները ներկայացրել են նաև Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում անվերահսկելի դիաբետի, սրտային, շնչառական անբավարարության պատճառով։
Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում։