Վերաքննիչ դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ պաշտպանի բողոքը:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել է՝ դիմելու են Վճռաբեկ դատարան: Արմեն Թավադյանն այսօրվա նիստին ներկա չի եղել:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով տուժողին՝ ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով: Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: