Արարատի մարզում անասնապահներն առավոտից բողոքում են միայն սպանդանոցներում մորթը թույլատրելու որոշման դեմ: Նրանք նախ փակել էին Արարատ-Երևան ավտոճանապարհը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին հանդիպելուց հետո որոշվեց երեկոյան մարզպետարանում պատգամավորների հետ հանդիպել ու փորձել լուծում տալ խնդրին: Արարատ-Երևան ճանապարհն ազատելուց հետո անասնապահներն իրենց բողոքը շարունակել են Մխչյան համայնքում: