Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան՝ հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը կարևոր է համարել կողմերի բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին: