Երևանի քաղաքապետարանը նախատեսում է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող շուրջ 130 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը: 2020-ին ծրագիրը կշարունակվի: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ 2019-ին քաղաքապետարանը 170 ընտանիքի մի մասին փաստացի, մյուս մասին՝ նախնական վկայագրով ապահովել է բնակարաններով: