Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են ներկա ու նախկին բարձրաստճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք իրենց ցավակցությունն են հայտնել Կուտոյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեպքի վերաբերյալ այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալները վկայում են ինքնասպանության մասին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշել է, որ դեպքը բոլորի համար է ողբերգական, ու կոչ է արել զսպվածություն ցուցաբերել: