2018-ին Տրապիզոնում ձերբակալված վրացի քրեական հեղինակություն Մինդիա Գորաձեն (Լավասօղլու) թյուրըմբռնում է առաջացրել վրաց-թուրքական հարաբերություններում:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հանցագործին ձերբակալելուց հետո Անկարան օգտագործում է դիվանագիտական բոլոր ուղիները նրան արտահանձնելու համար, բայց վրացական կողմը հրաժարվում է ընդունել իր քաղաքացուն: Մինչդեռ վրացական իշխանությունները 39-ամյա Մինդիա Գորաձեի նկատմամբ հետախուզում էին հայտարարել Ինտերպոլի միջոցով:
Անկարան հայտարարել է, որ եթե Վրաստանը կրկին չհամաձայնի ընդունել Լավասօղլուն, Թուրքիան ստիպված կլինի 2020 թվականի փետրվարին ազատել նրան, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: