«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը, հայտնում են կուսակցությունից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները Սահմանադրության մակարդակում ամրագրելու համար»,- ասված է հայտարարության մեջ։