Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանում քննարկվում է կառավարության ներկայացրած ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն իր ելույթում ընդգծել է, որ առաջարկվում է գրավի ինստիտուտում կատարել փոփոխություն՝ պտուղների արտադրանքի եկամտի հետ կապված գրավի կիրառման պահանջը փոփոխել: «Օրենքով գրավի իրավունքը տարածվում է նաև պտուղների արտադրանքի եկամտի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այժմ փոփոխությունը հակառակն է, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում է իրականացվում:
Հաջորդ փոփոխությունը պայմանավորում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում բովանդակային առկա օրենքով յուրաքանչյուր գույք, դրա մեջ ներառված բոլոր հատվածներով, եթե ունեն որոշիչ հատկանիշներ, պետք է նկարագրվեն: Հստակ պետք է ռեգիստրում ներդրվեն յուրաքանչյուր գույքի անհատականացնող տվյալները: Գույքի համախմբի դեպքում իրավունք գրանցողը կարող է ընդհանուր նկարագրությամբ ֆիքսել ամբողջ գույքը, նախատեսել նաև արժեքը, և հետագայում գույքի փոփոխության դեպքում համարժեքը պետք է պահպանվի, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ»,- նշել է Գրիգորյանը և ընդգծել, որ ցուցանիշները կբարելավվեն դուինգ բիզնեսի ցուցիչով, քանի որ վարկերի ստացման ցուցիչով ներկայումս 48-րդն ենք: