ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը:
«Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ իմ կյանքում։ Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որ հանրության մեջ որևէ հարց չմնա»,- ասել է Արթուր Վանեցյանը։