Վերջին տարիներին Հայաստան-Չինաստան մուտքի վիզան տրամադրվում էր դյուրացված ռեժիմով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմը ավելի կմեծացնի Հայաստանով հետաքրքրված չինացի զբոսաշրջիկների հոսքը դեպի մեր երկիր: Այս միտումն ավելի է մեծացնելու չինարենին տիրապետող զբոսավարների պահանջարկը: