Շիրակցի 10 ընտանիք այսօր բնակարանի գնման վկայագիր է ստացել: Բնակարանը պետք է ձեռք բերեն վեց ամսվա ընթացքում։
Կառավարությունը 1.3 մլրդ դրամ է հատկացրել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում բնակարանի կարիք ունեցող և շահառու ճանաչված 227 ընտանիքի՝ վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար։ Շիրակի մարզում ծրագրից կօգտվի 90 ընտանիք։
Այս փուլում ծրագրի շահառու են դարձել բացառապես գյուղական բնակավայրերի ընտանքները, որոնց համար նախընտրելի է լուծման այս տարբերակը: Մյուսները կսպասեն բնակարանաշինության՝ այս տարի մեկնարկող ծրագրի ավարտին: