Վարչապետի հրամանով Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:
Համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը և Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝
1. Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։
2. Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: