Մսավաճառներն ու անասնապահներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության դիմաց: Նրանք բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, որն արգելում է տնային պայմաններում իրականացնել անասունների մորթ. տարեսկզբից արդեն անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցում։
Ակցիայի մասնակիցները հեռացել են կառավարության դիմացից, խնդիրը չլուծելու դեպքում իրենց մարզերում ճանապարհները փակելու մտադրությամբ: