Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռը՝ Հարրին, մեկնաբանել է թագավորական ընտանիքից անկախանալու իր ցանկությունը:
«Ես ուզում եմ ճշտել, որ մենք չենք հեռանում, մենք ձեզ չենք լքում: Մենք ուզում էինք ծառայել թագուհուն, ազգին, կատարել ռազմական ասոցիացիաների հետ կապված իմ պարտականությունները, բայց առանց կառավարության ֆինանսավորման: Դժբախտաբար, դա հնարավոր չէր»,- նշել է արքայազնը:
Հարրիին չի թաքցրել, որ Բեքինգհեմյան պալատի որոշումը տխրեցրել է իրեն: Նա ասել է, որ Բրիտանիան շարունակելու է լինել իր տունը, իսկ իր ընտանիքի հեռացումը արքայական պարտականություններից «ցատկ է դեպի անհայտություն»: