ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆրանչայզինգի մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ անդրադարձել է երկար ժամանակ քննարկվող թեմային, թե ինչու Հայաստանում McDonald's չկա: Պատգամավորը նշել է, որ տարբեր վարկածներ կան: Եթե գնային առումով համադրենք մեր ուտեստների հետ, ապա այդ արագ ուտեստը բնավ էժան չէ:
Մելքումյանը նաև նշել է, որ McDonald's-ը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր կետ է խոշոր քաղաքներում: