Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հայաստանը և Չինաստանը ավելի մոտ դարձան:
Երեկ (հունվարի 19-ին) ուժի մեջ մտավ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով»: