Հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:
Հունվարի 23-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ և Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին: