Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներից։ «Լուրեր»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:
ԱԱԾ նախկին տնօրենի դիակը՝ հրազենային վիրավորմամբ, հայտնաբվերվել էր հունվարի 17-ին՝ Պարույր Սևակի փողոցում գտնվող իր բնակարանում։ Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։