Ուկրաինայի նախագահ Զելենսկին և կառավարության անդամները Կիևի Բորիսպոլի օդանավակայանում դիմավորել են Իրանի հակաօդային համակարգի կողմից խոցված «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ինքնաթիռի անձնակազմի ինը անդամների և երկու ուղևորների մարմինները տեղափոխող օդանավը:
Աղետից հետո ուկրաինացի մասնագետները 10 օր աշխատել են Իրանում և ԴՆԹ միջոցով պարզել են ուկրաինացի զոհված քաղաքացիների ինքնությունը:
Իշխանության ներկայացուցիչների կողքին են եղել նաև զոհվածների հարազատները: