Կառնուտցիներն այսօր ճանապարհ էին փակել. նրանք պահանջում էին արդարություն: Ըստ գյուղացիների՝ կարկուտը վնասել է համայնքի բոլոր հողերը, բայց փոխհատուցումը եղել է անհավասարաչափ:
Մարզպետարանում առաջարկել են նոր ցուցակ կազմել ու սպասել, բայց գյուղացիները չեն հավատում հարցի արդարացի լուծմանը: Հաջորդ քայլերի մասին դեռ կմտածեն՝ ինչ անել: