Լիբանանի նախագահ Միշել Աունը և նորընտիր վարչապետ Հասան Դիաբը քննարկել են նոր կառավարության կազմը: Եթե պետության ղեկավարը հաստատի տեխնոկրատ նախարարների թեկնածությունները, կաբինետի ձևավորման գործընթացը կարող է ավարտվել 48 ժամվա ընթացքում:
Միաժամանակ, Լիբանանի մայրաքաղաքում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են արտահերթ ընտրություններ: Ցույցերն անցել են ոստիկանների հետ բախումներով: Վերջիններն արցունքաբեր գազ և ջրաշիթ են օգտագործել խորհրդարանի շենք ներխուժելու փորձ անողների նկատմամբ: Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է 30 մարդ, նրանց տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ: