Մարտերը Սիրիայի Իդլիբ նահանգում չեն դադարում: Ըստ վերջին տեղեկությունների՝ սիրիական կառավարական ուժերն ու իսլամիստական խմբավորումները ժամանակ առ ժամանակ կորցնում ու վերականգնում են իրենց դիրքերը: Սիրիական բանակն իր կորուստները բացատրում է եղանակային անբարենպաստ պայմաններով, որոնք խանգարում են օդուժի թռիչքներին:
Լաթաքիայի նահանգում Հմեյմիմ օդանավակայանի վրա էլ անօդաչու սարքերի հարձակում է կատարվել: Ըստ տեղեկությունների՝ դրանք ոչնչացրել են օդանավակայանում տեղակայված հակաօդային համակարգերով: Իսկ Հակասիի շրջանում ամերիկացի զինվորականները կանխել են ռուսական զինվորական պարեկությունը, կողմերի միջև ծեծկռտոց է սկսվել, որը, բարեբախտաբար, ավարտվել է առանց զենքի օգտագործման: