Եղանակային հակասությունների մեջ է հայտնվել նաև Իսպանիան: Երկրում շրջում է Գլորիա փոթորիկը, և 9 նահանգում արդեն վտանգի կարմիր ազդանշան է հայտարարվել: Կա մեկ զոհ:
Հզոր փոթորկի պատճառով Իսպանիայի մի մասում ուժեղ քամիներ են, հորդառատ անձրևներ, միաժամանակ՝ հյուսիսից թափանցած ձնամրրիկ: Փակվել է «Ալիկանտ» օդանավակայանը՝ չեղյալ հայտարարելով 190 չվերթ, ինչպես նաև Գանդիայի և Ֆորմենտերայի նավահանգիստները: Քամու արագությունը հասնում է ժամում 130 կիլոմետրի, ալիքների բարձրությունը՝ յոթ մետրի: Բարսելոնում իշխանությունները մարդկանց զգուշացրել են հեռու մնալ լողափերից, խուսափել ճամփորդելուց: