ԱՄՆ նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցը մտնում է ավարտական փուլ. առաջիկայում Սենատում սպասվում է այդ հարցով քվեարկություն: Ներկայացուցիչների պալատը պետության ղեկավարին մեղադրում է դավաճանության համար: Նախագահ Թրամփը կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը և կոչ է անում ԱՄՆ Սենատին՝ մերժել դեմոկրատների ներկայացրած մեղադրական եզրակացությունը: