18 կողմ ձայնով Թլիկ համայնքը ղեկավար ունեցավ: Նախորդ անգամ՝ դեկտեմբերին, Արագածոտնի մարզի այս համայնքում առաջադրված միակ թեկնածուին՝ Սլավիկ Սալոյանին, գյուղացիները դեմ էին քվեարկել: Այս անգամ երկու թեկնածու էր առաջադրվել: Թլիկը 18 տնտեսություն ունի. բնակիչների մեծ մասը, սակայն, արտագնա աշխատանքի են: Ընտրված թեկնածուն այս անգամ հաղթելու համար Ռուսաստանից իր հարազատներին էր բերել ընտրության: Նրանք 10 տարուց ավելի արտերկրում են ապրում, բայց փաստացի ընտրության իրավունք ունեն: Քվեարկության եկածները նշել էին՝ կընտրեն նրան, որը կլուծի խմելու ջրի հարցը: