Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին անձամբ չի ճանաչել, դրա համար էլ նրա հոգեհանգստի արարողությանը չի մասնակցել: Խմբակցությունից այնտեղ է եղել միայն Տիգրան Ուրիխանյանը, որը Կուտոյանի մորաքրոջ որդին է: