Դավոսը պատրաստվում է ընդունել Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի մասնակիցներին: Նրանց թվում տարբեր պետությունների առաջնորդներ են, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Այսօր Դավոսում սպասում են ԵՄ հանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցին: Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Դավոսը հյուրերին ընդունում է գեղեցիկ եղանակով՝ պայծառ արևով ու կապույտ երկնքով: