Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ, իր կարծիքով, 30-35 գյուղ սպասարկող ծննդատուն փակելը ճիշտ որոշում չէ: Դրանք ոչ միայն չպետք է փակել, այլև պետք է վերանորոգել ու զարգացնել:
Ծառուկյանը նաև անդրադարձել է մսավաճառների խնդրին ու նշել, որ միայն սպանդանոցներում մորթը թույլատրելով՝ հավելյալ բարդացնում են ու ավելացնում ծախսերը: