Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչներն այսօր փակել էին Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի:
Ցույցի մասնակիցները հայտնել էին, որ գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացելու, մինչև չժամանի շրջանի նահանգապետը:
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլին հանդիպել է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչների հետ: Միջպետական ճանապարհն արդեն բաց է: