Լիբիայի հարցով Բեռլինում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում որոշվեց էմբարգո հաստատել հակամարտող կողմերին զենք մատակարարելու նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցել են մի շարք պետությունների առաջնորդներ` գագաթնաժողովի տանտերը՝ Անգելա Մերկելը, նախագահներ Պուտինը, Էրդողանը, Մակրոնը, վարչապետներ Կոնտեն և Ջոնսոնը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեսը: Բեռլին էին ժամանել նաև Ալժիրի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Չինաստանի ներկայացուցիչները: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Լիբիայի պատերազմող կողմերի երկու ղեկավարները՝ Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար, դաշտային մարշալ Հաֆթարը: Ինչպես Մոսկվայում, Բեռլինում նույնպես լիբանանյան երկու ղեկավարները հրաժարվեցին դեմ առ դեմ հանդիպումից:
Գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են, որ բեռլինյան համաժողովը «մեկ հարվածով չի լուծի Լիբիայի բոլոր խնդիրները», բայց հուսով են, որ կհասնեն հրադադարի հաստատմանը: