ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Բացառիկ հնարավորություն 18-22 տարեկան երիտասարդների համար
«Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպությունը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորություն են ընձեռում 18-22 տարեկան ՀՀ երիտասարդներին՝ սույն թվականի հուլիսի 1-15-ը գտնվելու ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպությունում և ծանոթանալու ավիացիոն ոլորտի առաջադեմ մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձառությամբ և կներկայացնեն ոլորտը կարգավորող միջազգային կազմակերպությունների դերը և առկա օրենսդրությունը, վերջին ձեռքբերումները, զարգացման միտումները, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները և հետագա ծրագրերը»։