Կառավարության դիմաց այսօր մսավաճառներն ու անասնապահները բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, որն արգելում է տնային պայմաններում իրականացնել անասունների մորթ. տարեսկզբից արդեն պետք է անասունի մորթն իրականացվի սպանդանոցում։ Ֆերմերները պնդում են՝ համաձայն են նոր կարգին անցնել համապատասխան ենթակառուցվածքներ ունենալուց հետո։
Անասնապահները դեմ են նաև վերավաճառողների առկայությանը: Շատերը նշել են, թե հենց իրենք են իրենց անասունը մորթում և հանձնում խանութներին։
Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում սպառնացել են փակել փողոցը: Նրանց մի մասը հեռացել է կառավարության դիմացից՝ խնդիրը չլուծելու դեպքում իրենց մարզերում ճանապարհները փակելու մտադրությամբ: