Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին: