Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար գազի գինը սահմանին 2020 թ. ընթացքում չի թանկանա: «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվածություն կա, որ ընկերությունը մինչև ապրիլի 1-ը գազի սակագինը վերանայելու հայտով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չի դիմի: