Լաս Վեգասում ավարտվել է UFC 246 մրցաշարը, որի շրջանակներում մրցել են UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր ՄաՔԳրեգորը և տիտղոսի նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեն:
Իռլանդացի մարտիկն առաջին վայրկյաններից առավելություն է ստացել ամերիկացու նկատմամբ: Նրա հարվածներն այնքան համոզիչ են եղել, որ մրցավարը ստիպված է եղել ժամանակից շուտ ընդհատել մենամարտը: ՄաքԳրեգորին ընդամենը 40 վայրկյան է պահանջվել Սերոնեին նոկաուտի ենթարկելու համար: Մենամարտից հետո իռլանդացին կարճ մեկնաբանել է իր հաղթանակը. «Ես վերադարձա»:
Վերջին անգամ Քոնոր ՄաքԳրեգորը հաղթանակ էր տոնել 2016 թ. նոյեմբերի 12-ին:
Մենամարտի տեսանյութը՝ այստեղ: