Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանում թեթև քաշային կարգում ռևանշ մենամարտ անցկացնել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Իռլանդացի մարտիկի խոսքով՝ Խաբիբն իր ոճն ու իրեն հատուկ հմտություններն ունի, այնպես որ ինքը լրջորեն պատրաստվելու է ռևանշին։
«Ես սիրում եմ Ռուսաստանն ու ռուսներին։ Ես ավելի շատ ռուս եմ, քան Նուրմագոմեդովը։ Ուզում եմ, որ մենամարտը տեղի ունենա Ռուսաստանում»,- ասել է ՄաքԳրեգորը։
2018 թ. հոկտեմբերին Նուրմագոմեդովը հաղթել էր ՄաքԳրեգորին: