Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք այսօր հարձակվել են տրանսգենդերների վրա, ինչից հետո նրանք ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունը, սակայն, կոպիտ է եղել հենց իրենց դիմածների նկատմամբ, և երբ մոտակայքում հայտնված Նատա Փերաձեն, որ հայտնի ակտիվիստ է և «Պարտիզաններ-այգեպաններ» հասարակական կազմակերպության ղեկավարը, հարգանք է պահանջել ոստիկաններից, նրանք ձերբակալել են Փերաձեին:
Վերջինս, ի դեպ, տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որից երևում է, թե ինչպես է հայտարարում, որ եթե ոստիկանը ևս մի անգամ անգամ պահանջի, որ տրանսգենդերը հանդարտվի, կապտակի նրան:
Այս խոսքերից հետո կալանավորվում է ոչ միայն այն տրանսգենդերը, որի առիթով Փերաձեն միջամտել էր, այլև ակտիվիստն ի՛նքը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց Փերաձեի կալանավորումը՝ հավելելով, որ նրան առաջադրել են Քրեական օրենսգրքի «մանր խուլիգանություն» և «ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու» հոդվածները:
Քիչ առաջ էլ հաղորդվեց, որ Փերաձեն արդեն ազատ է արձակվել, և նրա կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: