Հունվարի 18-ին Ավստրալիայի արևելյան ափամերձ հատվածները բախվել են հորդառատ անձրևների ու հեղեղումների վտանգին: Տուժել են ոչ միայն տներն, այլև ենթակառուցվածքները: Գլխավոր մայրուղիներում անտանելի խցանումներ են:
Չնայած հորդառատ անձրևին՝ իշխանությունները երկրի մնացած հատվածներում շարունակում են պայքարել անտառային հրդեհների շուրջ 100 օջախների դեմ: Բայց Վիկտորիայի, Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի նահանգներում, որոնք ամենաշատն էին տուժել անտառային հրդեհներից, իշխանություններն այժմ էլ ջրհեղեղի դեմ են պայքարում: Հարավային Ուելսում անջատված է նաև էլեկտրականությունը՝ հաղորդում է Reuters-ը: